A
A
Տնտեսագիտական համալսարանի ուսանողները ԿԳՄՍ նախարարության մոտ են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Պահանջում ենք համակարգային փոփոխություն». Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասադուլ հայտարարած ուսանողները այս վանկարկումով ժամանեցին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։
Նրանք ցանկանում են հանդիպել նախարար Արայիկ Հարությունյանի հետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հետ։
Հիշեցնենք, որ տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողներ ուսումնական տարին այսօր առավոտյան 08։30-ից սկսել էին դասադուլով:
Նրանք ցանկանում են, որպեսզի համալսարանի ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը վերադառնա և շարունակի համալսարանում ձեռնարկած մի շարք բարեփոխումները՝ հանուն որակյալ կրթության: