Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0895
A A
Հասարակություն

«Սիրիական ճգնաժամի օրոք Հայաստան է ժամանել մոտ 22 հազար Սիրիայի քաղաքացի» (տեսանյութ)

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահություն նիստերի կլոր դահլիճում Արևելագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի է ունենում միջդիսցիպլինար միջազգային գիտաժողով՝ «Սիրիացի փախստականների ճգնաժամը. Տարածաշրջանայինից մինչև գլոբալ մարտահրավերներ» թեմայով։

Անդրադարձ է կատարվում նաև միգրացիայի և փախստականներին վերաբերող ընդհանուր խնդիրներին։ 

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն իր ելույթում նշեց, որ սիրիական ճգնաժամի օրոք Հայաստան է ժամանել մոտ 22 հազար Սիրիայի քաղաքացի, սակայն որոշ ժամանակ անց նրանց մի մասը հեռացել է։

Նա կարևորեց այնպիսի պայմանների ստեղծումը, որպեսզի այսպես չլինի։ 

Միգրացիոն ծառայության պետը կարևորեց միտրանգների կողմից գետոնորի ստեղծման բացառումը, քանի որ դա խանգարում է մեջ նրանց ինտեգրմանը։