Քաղաքապետարանը 70 մլն դրամ է հատկացրել Նորք-Մարաշ բժշկական կենտրոնին․ նախարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության որոշմամբ 9,5մլրդ դրամ տրամադրվեց առողջապահության ոլորտին, որից 2 մլրդը տրամադրվեց միայն սրտաբանական և թանկարժեք տեխնոլոգիաներով կատարվող վիրահատություններին։ Դրա շնորհիվ Նորք-Մարաշը գրանցել է 750 մլն դրամի բյուջետային աճ։ Երևանի նորք- Մարաշ բշժկական կենտրոն այցելության ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Այցելության ընթացքում նախարարը շրջայց կատարեց բուժսենյակներում, ծանոթացավ աշխատանքների ընթացքին և բուժսարքավորումներին։
Նախարարը նշեց, որ փետրվարի մեկից 230 հազար քաղաքացիների համար հասանելի է դարձել դժվարամատչելի, նորագույն և թանկարժեք կատարվող վիրահատական միջամտությունները, ինչպիսիք են սրտաբանական վիրահատությունները, ստենդավորումը և առիթմոլոգիական սարքերի տեղադրումը։
«Նախկինում, երբ հիվանդին առաջարկում էին տեղադրել, ոչ դեղապատ ստենդ, հաճախ հրաժարվում էին և իրենց հաշվին էին դեղապատ ստենդ տեղադրում, իսկ հիմա պետությունը դեղապատը տեղադրում է իր հաշվին։Այսպիսով, հիվանդների թիվը շատացել է, իհարկե վատ է, որ քաղաքացիները խնդիր ունեն, բայց լավ է, որ երկար տարիների չլուծված խնդիրները այժմ սկսվում են լուծվել»։
Նախարարը նշեց, որ լինում են դեպքեր, երբ հիվանդանոցում հիվանդներին հնարավոր չի լինում սպասարկել՝ ազատ տեղ չլինելու պատճառով։ Խնդիրը լուծելու համար քաղաքապետարանն այս տարվա իր բյուջեից Նորք-Մարաշ բժշկական կենտրոնին հավելյալ 70 մլն դրամ է տրամադրել, որպեսզի վերանորոգում կատարվի և ծառայությունների որակը բարելավվի։
Արսեն Թորոսյանն ընդգծեց, որ առաջիկա ծրագրերում քննարկվում է նոր մասնաշենքի կառուցումը, որպեսզի ավելի շատ հիվանդներ կարողանան սպասարկել։
«Քաղաքային բյուջեն այս տարի մոտ 200մլն դրամ է հատկացրել, իրեն ենթակա բժշկական կառույցներում վերանորոգման և վերազինման աշխատանքներ կատարելու համար, սկսած ջեռուցումից, մինչև տանիքների վերանորոգում, նաև ռենտգեն սարքավորումների և էխո ապարատի գնման համար։
Դիտարկմանը, թե միայն օգոստոս ամսին գրանցվել է ծննդկանի և մանկան մահվան երեք ողբերգական դեպք, սակայն առողջապահության նախարարությունը որևէ արձագանք չի տվել, մինչդեռ գուցե նախարարը անձամբ պետք է գնար և ստուգեր պատճառը՝ մասնագետնե՞րն են թերացել, թե՞ սարքավորումներ չեն եղել, Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ նախարարը մանկաբարձ գինեկոլոգ կամ դատական բժիշկ չէ, որ ինքնուրույն գնահատական տա, նախարարը ղեկավարում է մի ինստիտուտ, որը որ զբաղվում է բոլոր քաղաքացիների առողջությամբ:
«Իսկ մեր փորձագիտական կենտրոնը և մեր մասնագետները կտան գնահատաականները՝ կոնկրետ դեպքով արդյոք եղե՞լ է թերացում բժշկական օգնության տրամադրման թե՞ ոչ»,- ասաց նա: