A
A
ՄԻՊ ներկայացուցիչը կարևորում է քրեակատարողական հիմնարկներում բժշկական անձնակազմի անկախությունը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Վահե Հարությունյանը կարևորեց քրեակատարողական հիմնարկներում բժշկական աշխատակազմի անկախությունը։
Նա նշեց, որ քայլեր են կատարվում՝ աշխատակազմը դուրս բերելու ՔԿՀ աշխատակազմից և այն ներառելու Քրեակատարողական բժշկության պետական ոչ առևտրային կազմակերպության մեջ։
ՔԿՀ-ներում կոռուպցիայի դեմ պայքարում Հարությանյանը կարևորեց աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավումը, աշխատավարձերի բարձրացմանն ուղղված քայլերը։
Վերասոցիալականացման առումով ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչը կարևորեց հիմնարկներում ոչ բանտանման պայմանների ստեղծումը։
Դատապարտյալի նկատմամբ բացի խոշտանգման օրենքից՝ նա ընդգծեց վատ վերաբերմունքի վերաբերյալ համապատասխան օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը։