Բացել լրահոսը Փակել լրահոսը
49282_b
A A
Հասարակություն

Վթարի հետեւանքով մեքենայում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 28-ին, ժամը 06:31-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Գործարանային մետրոյի կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf» (վարորդ՝ Գոռ Ի.) և «BMW» (վարորդ՝ Արթուր Բ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:43-ին, մարվել՝ 06:53-ին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Գոռ Ի.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Ամբողջությամբ այրվել են ավտոմեքենայի սրահն ու դռները՝ մասամբ: