A
A
«ԿամԱԶ»-ն ընկել է ձորը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 11-ին, ժամը 10:01-ին Սյունիքի մարզում՝ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Տաթև ավտոճանապարհի 30 կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 300 մ գլորվել հարակից ձորը, տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: