Բացել լրահոսը Փակել լրահոսը
67745938_357748291563318_7837956363308236800_n
A A
Պաշտոնական

«Սևան-Հրազդան Կասկադի հիմնական նշանակությունը ի հայտ եկավ հուլիսի 10-ի  խոշոր վթար ժամանակ»

Սևան-Հրազդան Կասկադի հետևողական արդիականացումը դարձել է Հայաստանի էներգահամակարգի խափանման հաղթահարման ռեսուրսներից մեկը:

Համոզված է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Զոհրաբյանցը:

Հանրապետության մոտ 10% էլեկտրաէներգիա արտադրող Սևան-Հրազդան Կասկադի (ՍՀԿ) հիմնական նշանակությունը Հայաստանի էներգետիկ ոլորտի համար(մինչև 728 միլիոն կիլովատտ-ժամ )  ընդգծված ձևով ի հայտ եկավ հուլիսի 10-ի  խոշոր վթարի ժամանակ: Կասկադը դարձավ երկրի էլեկտրամատակարարման հիմնական պահուստային աղբյուրներից մեկը, որը հնարավորություն ընձեռեց կարգավորել իրավիճակը: Հիշեցնենք, որ խափանման պատճառով այդ օրն ընդհատվել էր էլեկտրաէներգիայի արտադրությունը երկու խոշոր՝ Երևան ՋԷԿ և «Հրազդան-5» ջերմային էլեկտրակայաններում: Ընդ որում, Հայկական ԱԷԿ-ը մինչև 01.08.2019 գտնվում է պլանային նորոգման մեջ:

«Անհաղթահարելի ուժի պայմաններում ՍՀԿ անձնակազմը կարողացավ ժամանակին և արագ միացնել անջատված և պահուստային ագրեգատները: Գրագետ կառավարումը և համակարգված գործողություններն օգնեցին հաղթահարել գլոբալ ճգնաժամը: Որակյալ կադրերի հաջող գործողությունները պայմանավորված են ամենից առաջ նրանց արհեստավարժությամբ և Կասկադի հուսալիությամբ, որը մշտապես արդիականացվում է և պահպանվում աշխատանքային վիճակում»,- ասում է Ռոման Զոհրաբյանցը:

Հիշեցնենք, որ «Միջազգային էներգետիկ կորպորացիա»  ՓԲԸ-ն մտնում է ՌուսՀիդրո ՀԲԸ մեջ – ռուսական հզոր էներգետիկ կազմակերպություն, որը միավորում է Ռուսաստանի Դաշնության և նրա սահմաններից դուրս ավելի քան 400 արտադրող աբյեկտների:

ՌուսՀիդրոն առաջինն է երկում և աշխարհի 5 հիդրոէներգետիկ կազմակերպությունների շարքում է,  Ռուսաստանում արտադրության առաջատարը՝ վերականգնվող աղբյուրների հիման վրա: ՌուսՀիդրոյի կազմի մեջ մտնող էլեկտրակայանների սահմանված հզորությունը՝ ներառյալ Բոգուչինսկայա ՀԷԿ-ը, կազմում է 39,4 ԳՎտ: