Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed (1)
A A
Հասարակություն

Հայաստանցիների մոտ 10%-ը տղամարդու դավաճանությունն ընդունելի է համարում. հետազոտություն

2019թ․ հունիսին կատարված Բրեվիսի հետազոտություններից մեկը մասամբ անդրադառնում է հայկական արժեհամակարգի տիրույթին, այդ թվում նաև Հայաստանում արտամուսնական կապերի նկատմամբ մարդկանց վերաբերմունքին։

«Մեր փորձագետների կողմից հարցաշարը կազմվել է այնպես, որ հնարավոր լինի նվազագույնի հասցնել սույն բարդ հարցում կեղծ պատասխանների հավանականությունը:

Մեր հասարակությունում արտամուսնական կապերի վերաբերյալ կարծիքի ուսումնասիրության մասին հրապարակումների շարքը սկսում ենք՝ ներկայացնելով պատկերն ըստ պատասխանողների ամուսնական կարգավիճակի։

Այսպես, ամուսնու կողմից դավաճանությունը հասարակության մոտ 10%-ը համարում է ընդունելի (բաշխումն ըստ ամուսնական կարգավիճակի ցուցադրված է ինֆոգրաֆիկայում)։ Նույն ցուցանիշը կնոջ դավաճանության դեպքում առավել սուր է ընկալվում, և, ըստ այդմ, հասարակության միայն մոտ 2%-ն է այդ վարքագիծը ընդունելի համարում։

Հարցումն իրականացվել է ամբողջ Հայաստանի տարածքում 1602 մարդկանց շրջանում։ Վստահելիության մակարդակը՝ 95%, սահմանային սխալի՝ 2.45% և անկեղծության՝ 85,6% մակարդակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Բրեվիսը զբաղվում է հանրային կարծիքի հետազոտությամբ և հաղորդակցության խորհրդատվությամբ` օգնելով որոշում կայացնողներին և գործարարներին ստեղծել, գնահատել, զարգացնել ու դրական հեղինակություն ձևավորել իրենց կերպարի ու բրենդի շուրջ։ Մեր մասնագիտական խորհրդատվությունը հիմնված է բացառապես հետազոտական տվյալների վրա, որոնց գաղտնիությունը երաշխավորվում է ընկերության կորպորատիվ էթիկայի կանոնակարգերով և տվյալների պահպանման ժամանակակից տեխնոլոգիաներով։

Ունենալով մոտ 15 տարվա հարուստ մասնագիտական փորձառություն՝  մենք հաջողությամբ իրականացրել ենք մոտ 400 ծրագիր՝ պետական կառավարման, սոցիալ-տնտեսական, ֆինանսաբանկային, հեռահաղորդակցության, կրթության և հանրային առողջության ոլորտներում։