A
A
Ջրանցքի մաքրման աշխատանքային պայմանագիր է կնքվել և ստորագրվել այդ պահին հանրապետությունում չգտնվող անձի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից
ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված` «Ջրառ» ՓԲ ընկերությունում իրականացրած
հաշվեքննության արդյունքների հիման վրա կատարված ուսումնասիրությամբ
պարզվել է, որ պետական բաժնեմասով «Սևան-Հրազդան-Ջրառ ՓԲ ընկերության
(«Ջրառ» ՓԲԸ-ն հանդիսանում է նշված ընկերության իրավահաջորդը)`
պատասխանատու կարգադրիչ կամ այլ կառավարչական գործառույթներ իրականացնող
ծառայողի և ֆիզիկական անձի միջև 2017թ. մարտի 3-ին կնքվել է աշխատանքային
պայմանագիր:
Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Դրանով հանձնարարվել է ֆիզիկական անձին մինչև 2017թ. ապրիլի
15-ը կատարել ջրանցքի մաքրման և նորոգման աշխատանքներ:
Մինչդեռ, ՀՀ ոստիկանությունից ստացված տեղեկատվության համաձայն` նշված
ֆիզիկական անձը ՀՀ Զվարթնոց սահմանային անցակետով 2017թ. հունվարի 4-ին
մեկնել է հանրապետությունից և վերադարձել 2017թ. մարտի 20-ին՝ Բագրատաշեն
սահմանային անցակետով:
Այսինքն, 03.03.2017թ. նշված անձը ՀՀ տարածքում չի գտնվել և չէր կարող
նշված օրը պայմանագիր կնքել ու ստորագրել, ինչպես նաև չէր կարող
03.03.2017թ.-ից մինչև 20.03.2017թ. կատարել պայմանագրով սահմանված
աշխատանքները, ինչը վկայում է, որ 03.03.2017թ. կնքված պայմանագրի
տվյալները կեղծ են և իրականությանը չեն համապատասխանում:
ՈՒսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական
շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի
2-րդ մասով նախատեսված` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ
փաստաթղթեր կեղծելու կամ օգտագործելու հանցագործության հատկանիշներով
հարուցվել է քրեական գործ:
Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության
ուսումնասիրությամբ և ՀՀ հաշվեքննիչ պալատի հաշվեքննությամբ արձանագրված
խախտումների և բացթողումների վերացման, հետագայում դրանց բացառման
ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար հաղորդում է ներկայացվել ՀՀ ջրային
կոմիտեի նախագահին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է
անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ
մտած դատավճռով:
Հարգանքով՝
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին