Բացել լրահոսը Փակել լրահոսը
68489832_1338020223064822_3335189581636042752_n
A A
Հասարակություն

Արագիլների վիճակը բնության ճիչն է՝ ուղղված մեզ․ բնապահպան

«Էլ ի՞նչ պետք է անի բնությունը, որ հասկանանք, որ Հայաստանը մոտենում է, գուցե արդեն մոտեցել է եւ մտել էկոլոգիական ճգնաժամի մեջ»,- ահազանգում է բնապահպան Կարինե Դանիելյանը՝ ընդգծելով Սեւանի ճահճացման եւ յուղոտված արագիլների խնդիրները։

ՀԽ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանն այս ամենը պայմանավորում է նրանով, որ մեր երկրում բնապահպանական խնդիրներին անդրադառնում են ամենավերջում։

«Չի ինքնամաքրվել Սեւանը, պարզապես հիմա ջրիմուռները հատակ են իջել, եւ քայքայվում են՝ ջրի որակի վրա վատ ազդեցություն թողնելով։ Արագիլները ուղղակի բնության ճիչ է մեր նկատմամբ, որ՝ սա արդյունքն է ձեր գործունեության»,- նշեց Կարինե Դանիելյանը։

ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը զարմանում է՝ երբ որեւէ բնապահպանական խնդիր է առաջանում, Գիտությունների ակադեմիային չեն դիմում, մինչդեռ Գիտությունների ակադեմիայում են մասնագետները․

«Կան խնդիրներ, որոնք չպետք է լուծվեն հասարակական կազմակերպությունների մակարդակով, որովհետեւ դրանք հատուկ մասնագիտացում են պահանջում»,-ասաց տիկին Ղուկասյանը՝ հավելելով, որ արագիլների փրկության հարցում նույնպես պետք է մասնագիտական մոտեցում ցուցաբերել։