Բացել լրահոսը Փակել լրահոսը
67924533_497607271043822_8810352262091112448_n
A A
Պաշտոնական

«Արցախում Համահայկական 7-րդ ամառային խաղերը անցկացնելու որոշումը հայրենասիրական մեծ քայլ է»․ հայտարարություն

«Հանուն Արցախի» համազգային շարժումը հանդես է եկել հայտարարությամբ:

«Սիրելի հայրենակիցներ, այս օրերին, Արցախում անցկավելիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման կապակցությամբ, ողջունում ենք Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ներկայացուցիչներին, կազմակերպման ու անցկացման աշխատանքները համակարգող պատասխանատուներին, տարբեր երկրներից ժամանած թիմերին, նրանց երկրպագուներին և հյուրերին:

Անհերքելի փաստ է, որ առաջին անգամ Արցախում Համահայկական 7-րդ ամառային խաղերը անցկացնելու որոշումը հայրենասիրական մեծ քայլ է և լավ առիթ՝ Արցախի Հանրապետության մարզական կյանքում այդ աննախադեպ միջոցառման շնորհիվ ևս մեկ անգամ աշխուժություն մտցնելու համար: Այն նաև խթան կհանդիսանա հանրապետությունում ոչ միայն սպորտի զարգացման, այլև Արցախի ողջ զբոսաշրջային գրավչությունը կրկին աշխարհին ներկայացնելու համար: «Հանուն Արցախի» համազգային շարժումը հաջողություն է մաղթում խաղերի մասնակիցներին և հույս հայտնում, որ, անկախ արդյունքներից, մասնակիցներից յուրաքանչյուրն իր հետ կտանի այն ջերմ հիշողությունները, որ երեք օր շարունակ կուղեկցեն մասնակիցներին, երկրպագուներին և հյուրերին»: