Բացել լրահոսը Փակել լրահոսը
15349611_102468586916149_2439098101025901493_n
A A
Պաշտոնական

Դեմ ենք Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրմանը․ «Հանրապետություն» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․

««Հանրապետություն» կուսակցությունը, ազատական ու պահպանողական արժեքներ կրող քաղաքական ուժ է։ Մենք կարևորում ենք մեր ինքնությունը և մեր ամենահիմնական արժեքները՝ պետականությունը, ինքնիշխանությունը, եկեղեցին ու ընտանիքը: Մենք դեմ ենք Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրմանը ու քննադատում ենք նախկին իշխանություններին, դեմ կլինենք ու կքննադատենք ներկաներին, եթե գնան կոնվենցիան վավերացնելու ճանապարհով»։