Բացել լրահոսը Փակել լրահոսը
67816592_734571220314802_538844316328525824_n
A A
Հասարակություն

Մարմարաշեն գյուղում նույնպես սևացած արագիլներ կան (տեսանյութ)

Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի արագիլների մեծ մասը անհայտ ծագման յուղից սևացել են։ Մարմարաշենցիները «Ա1+»-ին տեղեկացրին, որ սևացած արագիլները չեն կարողանում թռչել և բնակիչներն են կերակրում նրանց։

Առավոտյան տեղեկացանք, որ երեկ գիշերը սևացած արագիլներց մեկին սատկած են տեսել։ Գյուղի բնակիչները չգիտեն՝ ինչպես օգնել արագիլներին, քանի որ նրանց վրայից յուղը չի մաքրվում։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղում նույնպես արագիլները սևացած են։ Թռչունների յուղոտման պատճառը դեռևս չի պարզվել։