Բացել լրահոսը Փակել լրահոսը
67403502_627585567749692_1525990627454484480_n
A A
Հասարակություն

«Սասնա ծռերի» գործով դատարանում հարցաքննվել է սպանված ոստիկանի ծառայակիցը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա ծռերի» գործով  վկաների հարցաքննությունը:

Այսօրվա նիստին հարցաքննվեց ոստիկանության ծառայող Հայկ Խուդավերդյանը:

Վերջինս պատմեց, որ  դեպքերի ընթացքում եղել է սպանված ոստիկան Յուրա Տեփանոսյանի կողքին, մեքենայի ղեկին եղել է ինքը, իսկ  ետնամասում նստած է եղել Տեփանոսյանը:

Հիշեցնենք, որ Յուրա Տեփանոսյանը,  մահացել էր գլխի շրջանում ստացած հրազենային կրակոցից, նա եղել է մեքենայի մեջ:

Վկայի պատմելով, իրենց դիմաց  եղել է «Տիգր» զրահապատ մեքենան, իսկ հետևում իրենց մեքենան, որի մեջ եղել են չորս հոգով, կրակոց լսելուց հետո, վկան շրջվել է և նկատել, որ Յուրա Տեփանոսյանը դեմքով հենված է եղել իր նստարանին:

Մեղադրող Պետրոս Պետրոսյանի հարցերին պատասխանելով, վկան ասաց, որ հնչել է մեկ կրակոց, որևէ մեկին դեպքի վայրում չի տեսել։ Բացի այդ, նա նշեց, որ Յուրա Տեփանոսյանի և մեքենայում գտնվող մյուս երեք անձինք միմյանց հետ ունեցել են լավ հարաբերություններ:

Հարցաքննվող մյուս վկան ՊՊԾ գնդի նախկին ծառայակից Վարդան Ղուկասյանն էր: Նա պատմեց, որ գնդի ներսում անկանոն կրակոցներ են հնչել, որից հետո նկատել են ոստիկան Գագիկ Մկրտչյանին, ամբողջությամբ արյունոտված, նրան տեղափոխում էին հիվանդանոց: Այս վկան նաև ասաց, որ ամբաստանյալներից ոչ ոքի չի տեսել գնդի ներսում։