Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+linkoln - ararat-armenia
A A
Սպորտ

Ուղիղ. «Լինքոլն» - «Արարատ-Արմենիա». Եվրոպա լիգայի պատասխան հանդիպում (տեսանյութ)

Երեւանի «Արարատ-Արմենիան» ֆուտբոլի Եվրոպայի լիգայի շրջանակում այսօր կանցկացնի որակավորման 2-րդ փուլի պատախան հանդիպումը:

Մեր չեմպիոնը Ջիբրալթարի «Վիկտորիա» մարզադաշտում կհանդիպի տեղի «Լինքոլն Ռեդ Իմպս» թիմի հետ: Մեկ շաբաթ առաջ Երեւանում կայացած խաղն ավարտվել էր հայկական թիմի հաղթանակով՝ 2:0:

Թիմերն արդեն հրապարակել են կազմերը: «Արարատ-Արմենիան» խաղը կսկսի այսպիսի կազմով. 44. Չուպիչ - 6. Պաշով, 3. Մենեզես, 15. Գուզ, 20. Աչենտե - 63. Կոջո, 67. Անտոնով - 77. Ավետիսյան - 17. Սանոգո, 27. Նարսինգ, 99. Օգանա:

«Լինքոլն» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 19:45-ին: Խաղն ուղիղ եթերով կարելի է դիտել նաեւ մեր կայքէջում՝ ստորեւ: