Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Իսպանիայի Մ19 հավաքականը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

Երևանում կայացած ֆուտբոլի Եվրոպայի Մ-19 առաջնությունն ավարտվեց Իսպանիայի պատանեկան հավաքականի հաղթանակով:

Եզրափակիչ խաղում մինչև 19 տարեկան իսպանացի ֆուտբոլիստները 2:0 հաշվով վստահ հաղթեցին Պորտուգալիայի այդ տարիքային հավաքականին: Հանդիպման երկու գոլերն էլ խփեց Ֆերան Տորեսը, նախ 34-րդ, ապա 51-րդ րոպեին:

Հանդիպման հերոսն այսպես մեկնաբանեց իր թիմի հաղթանակը. «Մենք գիտեինք, որ սա մեր վերջին խաղն է եւ հարկավոր է հաղթել: Մենք արժանի էինք հաղթանակի: Մեր թիմը այս չորս տարիների ընթացքում իսկական ընտանիքի էր վերածվել: Մենք հասանք այն նպատակին, որին ձգտում էինք», - խաղից հետո ասաց ֆրանսիական «Վալանսի» ֆուտբոլիստը:

Հավելենք, որ Իսպանիայի Մ19 հավաքականն իր պատմության մեջ 8-րդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: