Բացել լրահոսը Փակել լրահոսը
158672.thumb
A A
Պաշտոնական

Հայաստան վերադառնալու՝ Եգիպտոսի դեսպանատան կոչը վերաբերում է այն զբոսաշրջիկներին, որոնք մեկնել են A&R Tour-ի փաթեթներով. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան էջում պարզաբանել է Եգիպտոսում ՀՀ դեսպանության հայտարարությունը․

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սույն հայտարարությունը վերաբերում է միայն A&R տուր օպերատորի ուղևորներին։

Բոլոր այլ զբոսաշրջիկներին հորդորում ենք շարունակել պլանավորած հանգիստը»,- նշված է պարզաբանման մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր․

«Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին նախատեսված Հուրգադա-Երևան Orange2fly թիվ OTF 3701 չվերթը կիրականացվի Եգիպտոսի ժամով 03․00։ Միաժամանակ, հորդորում ենք այն ուղևորներին, ում թռիչքը նախատեսված է օգոստոսի 1-ին և 5-ին, ընդհատել հանգիստը և մեկնել Հայաստան վերոհիշյալ չվերթով։ Այդ քաղաքացիներին խնդրում ենք տրամադրել ՀՀ դեսպանություն իրենց անձնական տվյալները (անուն և ազգանուն (լատինատառ), անձնագրի համար)` համապատասխան ցուցակի մեջ ընդգրկվելու նպատակով»։