«Աթլետիկոն» ու «Ռեալը» նոր ռեկորդ սահմանեցին մադրիդյան դերբիում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկյան Իստ-Ռատերֆորդ քաղաքը իր գրանցումը ստացավ մադրիդյան դերբիի պատմագրքում:
Այստեղ կայացած ֆուտբոլի չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության «Ռեալ» - «Աթլետիկո» հանդիպումն ավարտվեց վերջինիս գերխոշոր հաղթանակով՝ 7:3: Այդպիսով, մադրիդյան դերբիի պատմության մեջ առաջին անգամ թիմերը միասին խփեցին 10 գոլ: Արդյունավետության նախկին ռեկորդը գրանցվել էր 69 տարի առաջ, երբ 1950-51թթ Իսպանիայի առաջնության ժամանակ «զոլավորները» 6:3 հաշվով պարտության էին մատնել «թագավորներին»:
Հավելենք, որ «Ռեալն» այս խաղով ավարտեց ելույթները չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկությունում: Մադրիդցիները երեք խաղում վաստակել են 2 միավոր եւ առայժմ զբաղեցնում են 9-րդ տեղը: «Աթլետիկոն» երկու խաղում ձեռք է բերել 5 միավոր եւ այժմ ընթանում է 5-րդ հորիզոնականում:
Գավաթի խաղարկության աղյուսակը 7 միավորով գլխավորում է Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ Լոնդոնի «Արսենալը»: Վերջինիս կարող են շրջանցել միայն «Բենֆիկան», «Մանչեսթեր Յունայթեդն» ու նույն «Աթլետիկոն», որոնք դեռ մեկ խաղ ունեն անցկացնելու: