A
A
Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը հաղթեց եւ հավասարվեց 13-ամյա առաջատարին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը շարունակում է հաջող հանդես գալ Դանիայում ընթացող Xtracon Open խոշոր միջազգային մրցաշարում:
Կայացած հերթական՝ 8-րդ տուրում մեր շախմատիստը սեւերով հաղթեց դանիացի Սուն Բերգ Հանսենին եւ վաստակելով 7 միավոր` հավասարվեց աղյուսակը միանձնյա գլխավորող հնդիկ գրոսմայստեր 13-ամյա Պրագնանանդային:
Մրցաշարին մասնակցող ամերիկահայ շախմատիստ Սամուել Սեւյանը այս տուրում ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Դմիտրի Կրյակվինի հետ եւ վաստակած 6,5 միավորով շարունակում է հետապնդել առաջատարներին:
Այսօր նախատեսված նախավերջին՝ 9-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը սպիտակներով կհանդիպի նորվեգացի գրոսմայստեր Արիան Տարիի հետ, որը նույնպես 7 միավոր ունի: Սամուել Սեւյանը կմրցի շվեդ Յոնի Հեկտորի հետ: