Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131090
A A
Հասարակություն

ԱԽ քարտուղարը՝ Երևան-Ստեփանակերտ հարաբերությունների և «դավադիր ուժերի» մասին (տեսանյութ)

Երևան Ստեփանակերտ հարաբերություններն այս պահին գտնվում են շատ լավ վիճակում: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Երևան -Ստեփանակերտ հարաբերությունների լարվածության մասին հարցերին, ասաց ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա նշեց, որ որոշակի խնդիրներ եղել են, բայց դրանք արդեն անցյալում են.

«Շուտով Ստեփանակերտում լինելու են համահայկական խաղեր, և ևս մեկ անգամ մենք կարողանալու ենք ֆիքսել դա, որ հարաբերությունները գտնվում են նորմալ վիճակում»,-ասաց Արմեն Գրիգորյանը:

Իսկ թե կոնկրետ ի՞նչ խնդիրներ են եղել, Արմեն Գրիգորյանը չմասնավորեցրեց. միայն ասաց, որ այդ մասին խոսվել է հրապարակային, և հանդիպումների ժամանակ քննարկումներ են եղել։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ դավադիր ուժերի մասին արված հայտարարությանը, Արմեն Գրիգորյանն ասաց, որ բնականաբար այդ հարցն իրենց օրակարգում է, և հետևում են գործընթացներին։

«Փորձում ենք այնպես անել, որ հնարավորինս բացառենք որևէ նման ուղղությամբ զարգացումներ, և այս պահին բանակն ու անվտանգության ուժերն ամբողջությամբ պատրաստ են իրենց առջև դրված ցանկացած առաջադրանք կատարելու։ Եվ կարծում եմ՝ այս պահին այդ սպառնալիքը մինիմումի է հասցված»,- ասաց Ամեն Գրիգորյանը։