A
A
Եվրոպայի լիգա. «Փյունիկ» - «Յաբլոնեց»՝ 2:1 (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Փյունիկը» հաղթանակով սկսեց ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլը:
Հայաստանի փոխչեմպիոնն այսօր Գյումրիի քաղաքային մարզադաշտում ընդունեց չեխական «Յաբլոնեցին»: Մեր թիմը բավական հաջող սկսեց հանդիպումը եւ արդեն 6-րդ րոպեին Արթուր Միրանյանը հեռահար հարվածով բացեց հաշիվը: Առաջին խաղակեսի 30-րդ րոպեին եզրային գրոհից հետո նույն Միրանյանը գլխի հարվածով խփեց երկրորդ գոլը՝ 2:0:
Ավաղ, մնացած ժամանակում տանտերերին չհաջողվեց ամրապնդել առավելությունը, իսկ ահա հյուրերը երկրորդ կեսի 53-րդ րոպեին Մարտին Դոլեզալի ջանքերով կրճատեցին հաշվի տարբերությունը:
«Փյունիկը» 2:1 հաշվով դժվարին հաղթանակ տարավ եւ եւս մեկ քայլ կատարեց Եվրոպայի լիգայի որակավորման հաջորդ փուլ մտնելու համար: Թիմերի պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 1-ին, Չեխիայում: