Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik 25.07.
A A
Սպորտ

«Փյունիկը» ձեռք է բերել «Բանանցի» նախկին ֆուտբոլիստին

Երեւանի «Փյունիկը» երկու նորեկ ունի։ Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:

«Փյունիկն» այսօր պայմանագիր է կնքել չեռնոգորացի հենակետային կիսապաշտպան Մարկո Բուրզանովիչի և Հոլանդիան ներկայացնող հյուսիսմակեդոնացի եզրային հարձակվող Դենիս Մահմուդովի հետ։ Առաջինը 21 տարեկան է։ Հանդիսանում է «Պոդգորիցայի» սան։ Նրա նախորդ ակումբը եղել է «Ինտեր Զապրեշիչը»։

Դենիս Մահմուդովը 29 տարեկան է։ Նա հոլանդական «Վիտեսի» սան է։ Ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է հոլանդական «Էքսելսիորը»։ Մահմուդովը 2015/16թթ մրցաշրջանում հանդես է եկել Երևանի «Բանանցում»։

Երկու ֆուտբոլիստները հայտավորված են Եվրոպայի լիգայի մրցաշարում եւ կարող են մասնակցել չեխական «Յաբլոնեցի» հետ այսօր կայանալիք հանդիպմանը: