Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հողակտորը հատկացրել են մեկ այլ քաղաքացու. բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց (տեսանյութ)

Արագածոտնի  Ջամշլու գյուղի բնակչուհի Արմենուհի Մելքոնյանն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էր իրականացնում։

Նա ասում է, որ առանց իր դիմումի և ստորագրության՝ 1996 թվականին իրեն ուրիշի հողակտորի վրա  են գրանցել։

Մելքոնյանը նշեց, որ 1989 թվականին Ջամշլուի դպրոցում աշխատել է որպես անգլերենի ուսուցչուհի, եւ երբ սկսվել է ուսուցիչներին հող տրամադրելու գործընթացը, ինքը դիմել է, և նախկին գյուղապետը իրեն հատկացրել է երկու հեկտար հողակտոր, սակայն մեկ տարի հետո հողակտորը հատկացվել է մեկ այլ քաղաքացու:

Մանրամասները՝ տեսանյութում