Բացել լրահոսը Փակել լրահոսը
Varchutyan pet
A A
Հասարակություն

2018-ին աշխատանքային իրավունքների 1000-ից ավելի խախտման դեպք է գրանցվել. վարչության պետ (տեսանյութ)

«Քաղաքական երկխոսություն» կազմակերպությունն այսօր նախաձեռնել է քննարկում, որի բացմանը մասնակցում էր նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։

«Քաղաքական երկխոսություն»-ը հանրային հարթակ է, որն իրականացնելու է քննարկում, որտեղ վեր են հանվելու աշխատանքային իրավահարաբերություններում առկա որոշակի խնդիրներ»,- անդրադառնալով կազմակերպության գործառույթներին՝ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետը։

Սարգսյանի խոսքով՝ քննարկման ընթացքում խնդիրների լուծումների վերաբերյալ ներկայացվելու են առաջարկություններ ու լուծումներ, իսկ քննարկման արդյունքները ներկայացվելու են նախարարությանը։

Ըստ վարչության պետի՝ հնարավոր է, որ առաջարկությունների արդյունքում աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարվեն։

Անդրադառանալով հնարավոր աշխատանքային իրավունքների խախտման դեպքերի գրանցմանը՝ Սարգսյանն ասաց, որ մոնիթորինգ իրականցնում են այնքանով, որքանով որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն են հասցեագրվում խնդիրները։

Նրա խոսքով՝ 2018 թվականին գրանցվել է 1000-ից ավելի աշխատանքային իրավունքների խախտման դեպք։

Մանրամասները` տեսանյութում