Ռուս բռնցքամարտիկը մահացել է հիվանդանոցում՝ այդպես էլ գիտակցության չգալով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուս պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մաքսիմ Դադաշևը մահացել է ամերիկյան հիվանդանոցում՝ այդպես էլ գիտակցության չգալով: Այդ մասին հայտնում է gazeta.ru կայքը:
28-ամյա բռնցքամարտիկը հուլիսի 19-ին IBF վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտ էր անցկացրել պուերտոռիկացի Սաբրիել Մատիասի հետ: 11-րդ ռաունդի ավարտից հետո նրա մարզիչ Բադի Մակգիրտը որոշում էր կայացրել դադարեցնել մարտը:
Այդ պահին Մաքսիմ Դադաշևը դեռեւս նորմալ է զգացել իրեն, սակայն հանդերձարանում ռուս բռնցքամարտիկի ինքազգացողությունը կտրուկ վատացել է: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Շտապօգնության ավտոմեքենայում մարզիկը կորցրել է գիտակցությունը:
Ամերիկյան Մերիլենդի քաղաքային հիվանդանոցում բռնցքամարտիկը գլխուղեղի վիրահատության է ենթարկվել, սակայն դա էլ չի փրկել նրա կյանքը: Մերիլենդի նահանգի Աթլետիկական հանձնաժողովը հրաժարվել է որեւէ մեկնաբանություն տալ այդ դեպքի կապակցությամբ, սակայն ստիպված է հետաքննություն սկսել՝ կապված ռուս բռնցքամարտիկի մահվան հետ:
Հարկ է նշել, որ վերջին 3 տարվա մեջ սա վեցերորդ մահն է պրոֆեսիոնալ ռինգում: Վերջին նման դեպքը տեղի էր ունեցել 2018 թվականին, երբ իտալացի ծանրքաշային բռնցքամարտիկ Կրիստիան Դագիոն թայլանդցի Դոն Պերուանգայի հետ մենամարտում երկու անգամ նոկդաունի էր ենթարկվել, իսկ երկու օր անց հիվանդանոցում մահացել էր: