A
A
Գաբրիել Սարգսյանը Դանիայի շախմատի մրցաշարում տարել է 5 հաղթանակ
Աջակցիր «Ա1+»-ինԴանիայում անցկացվող Xtracon Chess Open 2019 շախմատի խոշոր միջազգային մրցաշարում հաջող է հանդես գալիս Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը:
Կայացած 5 տուրից հետո մեր շախմատիստը վաստակել է 5 միավոր եւ Իտալիան ներկայացնող գրոսմայստեր Դանիելե Վոկատուրոյի հետ գլխավորում է աղյուսակը: Այսօր նախատեսված 6-րդ տուրում նրանք կհանդիպեն իրար հետ: Գաբրիել Սարգսյանը հանդես կգա սեւ խաղաքարերով:
Մրցաշարին մասնակցում են 25 երկրների 368 շախմատիստ, այդ թվում՝ 26 գրոսմայստեր, 17 միջազգային վարպետ: