A
A
ԵՎՐՈ-2019. Իսպանիան ու Պորտուգալիան ոչ-ոքի խաղացին
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնությութնում կայացավ 2-րդ տուրի առաջին հանդիպումը:
Մրցաշարի մեկնարկային խաղում Հայաստանի ընտրանուն 4:1 հաշվով ջախջախած Իսպանիայի ընտրանին այս անգամ ոչ-ոքի խաղաց Պորտուգալիայի հետ: Խաղի հաշիվը 41-րդ րոպեին բացեց իսպանացի Միրանդան, իսկ 49-ին պորտուգալացի Վիեյրան տուգանային հարվածով հավասարերցերց այն՝ 1:1:
Այդպիսով, թիմերը վաստակեցին 4-ական միավոր եւ շարունակում են գլխավորել Ա խմբի մրցաշարային աղյուսակը: Դա նշանակում է, որ վերջին՝ 3-րդ տուրում, ոչ-ոքի խաղալու դեպքում նրանք միանշանակ կմտնեն կիսաեզրափակիչ փուլ: