A
A
Սուսերամարտիկ Էդուարդ Հովիկյանը իր խմբում գրավեց վերջին տեղը
Աջակցիր «Ա1+»-ինՀունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկել է սուսերամարտի աշխարհի առաջնությունը:
Հայաստանից այդ մրցումներին մասնակցում է միայն Էդուարդ Հովիկյանը: Նա առաջինն իր ուժերը փորձեց խոցասուսեր մրցաձեւում:
Խմբային փուլում մեր մարզիկը հաղթեց միայն Ղրղըզստանի ներկայացուցչին, իսկ ահա Վենեսուելայի, Իսրայելի, Ղազախստանի, Շվեյցարիայի եւ Կամերունի պատվիրակներին պարտվեց: Նա ի վերջո զբաղեցրեց վերջին՝ 7-րդ տեղը, քանի որ մրցակիցները տոնեցին երկու եւ ավելի հաղթանակներ: