Բացել լրահոսը Փակել լրահոսը
66657625_1432207666921838_5057214623992774656_n
A A
Հասարակություն

Ռադիոակտիվ նյութի գործով ՀՀ քաղաքացու նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը

Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել ռադիոակտիվ նյութ տեղափոխելու համար կալանավորված ՀՀ քաղաքացու վերաբերյալ.

«Տեղեկացնում ենք, որ հուլիսի 11-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Մ․Մ․, ով, վրացական կողմի հաղորդմամբ, կասկածվում է հայ-վրացական սահմանին հայտնաբերված ռադիոակտիվ նյութի սեփականատերը լինելու մեջ։

Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել ՀՀ քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:

Հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանության իրավաբանը շուտով կտեսակցի ՀՀ քաղաքացու հետ։

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն»։