Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+yerevan fc
A A
Սպորտ

«Երեւան» ՖԱ-ն սերբ մարզիչ է հրավիրել

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի նորեկ «Երեւան» ՖԱ-ն թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակել Նեբոյշա Պետրովիչին:

59-ամյա սերբ մասնագետը նախկինում աշխատել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են մակեդոնական «Սիլեքս»-ը, «Պոբեդա»-ն, սերբական «Ռադ»-ը:

«Երեւանն» այսօրվանից սկսել է նախապատրաստվել գալիք մրցաշրջանին, որը մեկնարկելու է օգոստոսի սկզբին: Ըստ ակումբին մոտ գտնվող աղբյուրների, թիմում բացի տեղի ֆուտբոլիստներից ընդգրկված են նաեւ Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Բրազիլիայի եւ Պորտուգալիայի լեգեոներներ: