Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսում հանդիպել է հայ համայնքի հետ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն այժմ Լոնդոնի «Արսենալի» հետ գտնվում է Լոս Անջելեսում, հանդիպում է ունեցել տեղի Հայաստանի գլխավոր հյուպատոսի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այդ մասին ֆուտբոլիստը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Նշենք, որ առաջիկա գիշերը «Արսենալը» կանցկացնի իր առաջին ընկերական հանդիպումը ԱՄՆ-ում: Լոնդոնցիները Դենվերում կմրցեն «Կոլորադո Ռապիդս» թիմի հետ: