Ի՞նչ տարբերություն կա Վենգերի եւ Էմերիի միջեւ. «Արսենալի» ֆուտբոլիստ
Աջակցիր «Ա1+»-ինԼոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Ալեքս Իվոբին խոսել է այն մասին, թե ինչ տարբերություն կա թիմի ներկայիս եւ նախկին գլխավոր մարզիչների՝ Ունայ Էմերիի եւ Արսեն Վենգերի աշխատաոճերի միջեւ:
«Վենգերը խոսում էր բավական խոհեմ եւ մտածված: Նրա հետ զրուցելուց հետո ես միշտ մեծ գիտելիքներով էի դուրս գալիս սենյակից: Նա ինձ շատ է օգնել դառնալու այնպիսին, ինչպիսին այժմ եմ: Ես աշխատում եմ կյանքի կոչել այն փորձն ու խորհուրդները, որը նա ինձ տվել է:
Էմերին ավելի ակտիվ ու պահանջկոտ է: Նա անընդհետ շփվում է ֆուտբոլիստների հետ եւ ցանկանում է օգտակար լինել: Դա հավանաբար կապված է նրա տարիքի հետ: Կարծում եմ, որ Վենգերը նախկինում նույնպես այդպիսին է եղել», - մեկնաբանել է նիգերիական ծագում ունեցող անգլիացի ֆուտբոլիստը:
Հավելենք, որ Ալեքս Իվոբին «Արսենալի» ֆուտբոլի դպրոցի սան է եւ հիմնական կազմում հանդես է գալիս 2015 թվականից: