A
A
Եվրո-2019. Պորտուգալիան առաջին խաղում ջախջախեց Իտալիային
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանում մեկնարկած ֆուտբոլի Եվրոպայի Մ19 առաջնությունում այսօր կայացած երկրորդ խաղում Պորտուգալիայի 19 տարեկան ֆուտբոլիստները ջախջախեցին Իտալիայի իրենց հասակակիցներին:
Խաղի հաշիվը 28-րդ րոպեին բացեց Կարդոսոն: Երկրորդ խաղակեսի առաջին հինգ րոպեում պորտուգալացիներ Գոնսալո Ռամոսն ու Ֆելիքս Կորեյան եւս երկու գոլ խփեցին: Մնացած ժամանակում դարպասի նոր գրավում չեղավ՝ 3:0:
Երկրորդ տուրում Պորտուգալիան կմրցի Իսպանիայի հետ, որը բացման խաղում 4:1 հաշվով պարտության էր մատնել Հայաստանի թիմին: Իտալացիները հաջորդ խաղում կհանդիպեն հենց մեր ֆուտբոլիստների հետ: Այդ հանդիպումները կկայանան հուլիսի 17-ին: