A
A
ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Լեւոն Արոնյանը պարտվեց թայ-բրեյքում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի առաջատաև շախմատիստ Լեւոն Արոնյանը չկարողացավ հաղթահարել Ռիգայում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի 2-րդ փուլի 1/8 եզրափակիչ արգելքը:
Այսօր մեր գրոսմայստերը թայ-բրեյքում մրցեց չինացի Յույ Յանյիի հետ: Առագ եւ կայծակնային շախմատի առաջին չորս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Սուպերկայծակնային շախմատի անդրանիկ պարտիայում Լեւոն Արոնյանը հաղթանակ տարավ, իսկ ահա երկրորդում ցավալի պարտություն կրեց, թեեւ ֆիգուրների առավելություն ուներ: «Արմագեդոնում» մեր շախմատիստը սպիտակներով ոչ-ոքի խաղաց եւ արդյունքում դուրս մնաց պայքարից, քանի որ այս դեպքում նրան միմիայն հաղթանակ էր հարկավոր:
Այդպիսով, Լեւոն Արոնյանը երկրորդ անգամ անընդմեջ սայթաքեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիի 1/8 եզրափակիչում եւ միավոր չվաստակեց ընդհանուր հաշվարկի համար: