Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Շենգավիթում տեղադրվեց ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքար (տեսանյութ)

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան 51 շենքի բակում տեղի բնակիչ Ազատ Մուրադյանի և ընկերների աջակցությամբ բացվեց խաչքար՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին։  

Միջոցառմանը մասնակցում էին զոհված զինծառայողների հարազատները, համայնքի բնակիչներ, ԵԿՄ անդամներ, ազատամարտիկներ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։

Ա1+-ի հետ զրույցում Ազատ Մուրադյանն ասաց, որ անցյալ տարի այս նույն վայրում ընկերներով ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին ցայտաղբյուր տեղադրեցին, իսկ այսօր խաչքարն են տեղադրում։ Նրա խոսքերով այս ամենն իրենց հոգու պարտքն են համարում։

Խաչքարի բացումն իրականացվեց քահանաների օրհնությամբ և այն օծվեց համապատասխան ծեսով։ Այնուհետև եղան ելույթներ և համերգային կատարումներ։ Միջոցառման ավարտին զոհված զինվորների հարազատները լուսանկարվեցին Ազատ Մուրադյանի և նրա ընկերների հետ։