Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Եվրո-2019. Հայաստանի Մ19 հավաքականը պարտվեց բացման խաղում

Հայաստանի մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Երեւանում մեկնարկած Եվրոպայի Մ19 առաջնության բացման խաղում:

Մեր ֆուտբոլիստները սեփական դաշտում ընդունեցին Իսպանիայի Մ19 թիմին: Խաղի հաշիվը 33-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Օրելյանան: Ընդմիջումից հետո մեր թիմի ավագ Արսեն Եղիազարյանը խփեց պատասխան գնդակը:

Ավաղ, մեր պատանի ֆուտբոլիստները հետագայում չդիմացան մրցակցի ճնշմանը եւ եւս երեք գոլ բաց թողեցին: Հանդիպման 58-րդ րոպեին աչքի ընկավ Միրանդան, 64-ին՝ Մարկես Մենդեսը, իսկ 90+7-րդ րոպեին Մոլյեխոն այս հանդիպման խոշոր վերջակետը դրեց՝ 1:4:

Հայաստանի Մ19 հավաքականը իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 17-ին: Այդ օրը մերոնք կհանդիպեն Իտալիայի թիմի հետ, որն այսօր մրցում է Պորտուգալիայի պատանեկան հավաքականի հետ: