Աղբահանության խնդիրը չլուծելու դեպքում քաղաքապետարանի դիմաց ակցիաները կշարունակվեն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ավագանու անդամ Սոնա Աղեկյանը ոստիկանության կողմից բերման ենթարկվելն ու իրենց խուլիգանության մեջ մեղադրելը ծիծաղել է համարում, քանի որ իրենք ակցիան բացահայտ են իրականացրել և բոլոր լրատվամիջոցներին հորդորել են լուսաբանել այն։
Հիշեցնենք, որ նա եւ մի խումբ քաղաքացիներ նախօրեին ակցիա էին իրականացրել քաղաքապետարանի դիմաց՝ այնտեղ աղբ թափելով։
Նրա կարծիքով՝ քաղաքապետարանը առաջին պատասխանատուն է և պարտավոր է հետևել, որպեսզի «Սանիթեք» ընկերությունը պատշաճ կերպով կատարի աղբահանությունը։ Սակայն «Սանիթեքին» թերացումների պատճառով քաղաքապետարանն անընդհատ տուգանում է, և արդյունքում հարցը չի լուծվում:
«Պատկան մարմինները, առողջապահության համապատասխան մարմինները, պարտավոր են հետևել քաղաքի աղբահանությանը և սանիտարական վիճակին, հետևողական լինելով՝ պարտադրել քաղաքապետարանին։ Սակայն բոլոր մարմինները ցուցաբերում են անգործություն»,- ասում է նա։
«Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սարգիս Տեր- Եսայանը խնդրում է ակցիան չպիտակավորել՝ անվանելով նախկին ռեժիմի կողմից ուղղորդված՝ պարզաբանելով, որ ակցիան կազմակերպվել է, քանի որ սոցիալական ցանցերում կուտակված աղբի նկարներով ամեն օր նամակներ են ստացել։
Մասնակիցները նշեցին, որ իրենք հետևողական են լինելու և ամեն օր անդրադառնալու են աղբահանության թեմային: Եթե փոփոխություններ չլինեն, չի բացառվում, որ քաղաքապետարանի դիմաց ակցիաները շարունակվեն։