Բացել լրահոսը Փակել լրահոսը
1562574587,4046
A A
Պաշտոնական

Պուշկինի փողոցից 7 հոգի բերման է ենթարկվել

Հուլիսի 7-ին, ժամը 00.59-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում Պուշկինի փողոցում խուլիգանության վերաբերյալ հաղորդում է ստացվել: Դեպքի վայր մեկնած ոստիկանները հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 7 հոգու: Ժամը 1.40-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանություն հայտնել են, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 2 քաղաքացի:

Պարզվել է, որ Պուշկինի փողոցից բերման ենթարկվածները վիճաբանել են հիվանդանոց տեղափոխվածների հետ, ինչի ժամանակ էլ հարվածներ են հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: