Բացել լրահոսը Փակել լրահոսը
66152535_2352161711486090_1510358342361415680_n
A A
Հասարակություն

Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում ՉԺՀ դեսպանի և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդի հետ այցելել է զորամասերից մեկը

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․

«Հուլիսի 6֊ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Չժան Ֆենխուայի հետ այցելել է հանրապետության զորամասերից մեկը։

Դավիթ Տոնոյանը, դեսպանը և ռազմական կցորդը բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ շրջել են զորամասում և ծանոթացել Չինաստանի կողմից նվիրաբերված սարքավորումներին։ Նախարար Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի ժողովրդական հանրապետությանն ակտիվ համագործակցության և աջակցության համար»։