Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronian - carlsen(1)
A A
Սպորտ

Լեւոն Արոնյանը դժվար ոչ-ոքի խաղաց Մագնուս Կառլսենի հետ (տեսանյութ)

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող շախմատի Grand Chess Tour-ի 2-րդ փուլի 9-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ։

Ինչպես եւ սպասվում էր, պարտիան անցավ բավական լարված պայքարում: Նորվեգացի շախմատիստն ավանդույթի համաձայն երկար ժամանակ փորձում էր հաղթանակի ուղին, սակայն Լեւոն Արոնյանն անսխալ գործեց ամբողջ հանդիպման ընթացքում եւ մրցակիցն թույլ չտվեց առավելություն ստանալ: Արդյունքում, 49-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին՝ երեք անգամ կրկնելով նույն դիրքը:   

Մեր գրոսմայստերը 9 տուրից հետո վաստակել է 5 միավոր եւ շարունակում է բաժանել 3-5-րդ տեղերը: Մագնուս Կառլսենը 6,5 միավորով միայնակ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Վաղը նախատեսված նախավերջին՝ 10-րդ տուրում, Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի չինացի Դին Լիժենի հետ, որը 4,5 միավոր ունի: