Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» 21 ֆուտբոլիստ է հայտավորել չեմպիոնների լիգայում

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն «Արարատ-Արմենիան» չեմպիոնների լիգայի գալիք խաղարկությանը հայտավորել է 21 ֆուտբոլիստ: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլի եվրոպական ֆեդերացիաների միության՝ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Ահա մեր թիմի նախնական կազմը.

Դարպասապահներ՝ Դմիտրի Աբակումով, Ստեֆան Չուպիչ:

Պաշտպաններ՝ Գեորգի Պաշով, Դմիտրի Գուզ, Ալեքսանդր Դամչեւսկի, Ալեքս Ջունիոր, Արթուր Դանիելյան, Ալբերտ Խաչումյան, Անժելո Մենեզես, Ռոխդի Ախենտե:

Կիսապաշտպաններ՝ Արմեն Համբարձումյան, Գոռ Մալաքյան, Պետրոս Ավետիսյան, Ալֆոնսե Կասե, Արմեն Նահապետյան, Արտյոմ Ավանեսյան, Իլյա Անտոնով, Ֆուրջել Նարսինգ:

Հարձակվողներ՝ Անտոն Կոբյալկո, Զաքարիա Սանոգո, Լուիս Օգանա:

 

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոնների լիգայի խաղարկության որոկավորման 1-ին փուլում հանդիպելու է շվեդական ԱԻԿ-ի հետ: Թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին, Երեւանում: