Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի խոտի հոկեյի թիմը պարտվել է առաջին երկու խաղերում

Այսօր մեր հավաքականը կհանդիպի Ջիբրալթարի հետ:

Հայաստանի խոտի հոկեյի պատանեկան թիմը առաջին հանդիպումներն անցկացրեց Բուլղարիայի Ալբենա քաղաքում մեկնարկած մականախաղի Մ16 տարեկան պատանիների 2019թ Եվրոպայի առաջնության 2-րդ դիվիզոնում:

Մրցաշարին մասնակցող 8 երկրների ընտրանիները վիճակահանությամբ բաժանվել են 2 խմբերի: Հայաստանի պատանեկան հավաքականն ընդգրկվել է Ա խմբում:

Առաջին խաղում մեր ընտրանին 2:20 հաշվով պարտվել է Ռուսաստանին: Մեր թիմից գոլերը խփել են Արմեն Զաքարյանը եւ Նարեկ Նիկողոսյանը: Երկրորդ տուրում պատանի հայ մականորդները զիջել են դաշտի տերերի՝ Բուլղարիայի ընտրանուն՝ 1:5: Պատասխան միակ գոլը գեղինակել է Սուրեն Արիստակեսյանը:

Այսօր նախատեսված 3-րդ տուրում Հայաստանը ուժերը կչափի Ջիբրալթարի հետ, որը նույնպես երկու պարտություն է կրել մեկնարկում: Հաղթելու դեպքում մեր թիմը կզբաղեցնի 3-րդ տեղը եւ փլեյ-օֆֆի առաջին խաղում կմրցի Բ խմբում 2-րդ տեղը գրաված հավաքականի հետ:

Մրցաշարի կավարտվի հուլիսի 6-ին: Այդ օրը փլեյ-օֆֆում հաղթող թիմերը կպայքարեն 1-4-րդ տեղերի համար, իսկ անհաջողակները՝ 5-8-րդ տեղերի համար: