A
A
Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Յան Նեպոմնյաշչիի հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԽորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող շախմատի Grand Chess Tour-ի 2-րդ փուլում այսօր կայացան 8-րդ տուրի պարտիաները:
Առաջինն ավարտվեց Լեւոն Արոնյան – Յան Նեպոմնյաշչի հանդիպումը, քանի որ 27-րդ քայլից հետո կողմերը հաշտություն կնքեցին: Այդպիսով, երկու շախմատիստները վաստակեցին 4,5-ական միավոր եւ հավասարվեցին 2-րդ հորիզոնականում գտնվող Ուեսլի Սոին: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կառլսենը, որը ունի 5 միավոր եւ այժմ փորձում է հաղթել չինացի Դին Լիժենին:
Վաղը կայանալիք 9-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի հենց աշխարհի չեմպիոնի հետ: Միգուցե դա է պատճառը, որ մեր շախմատիստն այսօր արագ ավարտեց իր պարտիան, որպեսզի հզոր մրցակից հետ հանդիպումից առաջ պահպանի ուժերը: Այդյոք նման մարտավարությունը կարդարացնի իրեն, ցույց կտա վաղվա մրցավեճը: