A
A
19-ամյա Ժոան Ֆելիշը գերազանցել է Ռոնալդուին
Աջակցիր «Ա1+»-ինՄադրիդի «Աթլետիկո» ֆուտբոլային ակումբը արդեն փոխարինող է գտել թիմի հարձակվող Անտուան Գրիզմանի փոխարեն, որը պատրաստվում է տեղափոխվել «Բարսելոնա»:
Ինչպես հայտնում են իսպանական լրատվամիջոցները, մադրիդյան ակումբն այսօր 126 մլն եվրո գումարով ձեռք է բերել Լիսաբոնի «Բենֆիկայի» 19-ամյա հարձակվող Ժոան Ֆելիշին:
Երիտասարդ ֆուտբոլիստն ընդամենը մեկ մրցաշրջան է անցկացրել Պորտուգալիայի չեմպիոնի հիմնական կազմում: Նա ազգային առաջնությունում եւ Եվրոպայի լիգայում անցկացրած 43 խաղերում խփել է 20 գնդակ:
Ի դեպ, Ժոան Ֆելիշը դարձել է ամենաթանկարժեք պարտուգալացի ֆուտբոլիստը, քանի որ անցած տարի Իտալիայի «Յուվենթուսը» Քրիշտիանու Ռոնալդուին «Ռեալից» ձեռք էր բերել 117 մլն եվրոյով: