Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+arsenal
A A
Սպորտ

«Արսենալը» հրաժարվեց իսպանացի պաշտպանից

Լոնդոնի «Արսենալի» ձախ պաշտպան Նաչո Մոնրեալը հեռացել է թիմից: Այդ մասին հայտնում է NBC Sport-ը:

Անգլիական ակումբն ու իսպանացի ֆուտբոլիստը երկկողմ համաձայնության են եկել եւ չեղարկել գործող պայմանագիրը:

Նաչո Մոնրեալը «Արսենալ» էր տեղափոխվել 2015 թվականին, «Մալագայից»: Անցած մրցաշրջանում 33-ամյա պաշտպանը մասնակցել էր 36 խաղի, որոնցում դարձել էր մեկ գոլի եւ 7 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նա ելույթները կշարունակի իսպանական «Ռեալ Սոսիեդադում»:

«Արսենալի» ղեկավարությունն արդեն փոխարինող է գտել իսպանացի ֆուտբոլիստի տեղը: Դա Գլազգոյի «Սելթիկի» 24-ամյա պաշտպան Կիրան Տիրնին է: Շոտլանդական ակումբը ֆուտբոլիստի համար պահանջում է 25 մլն ֆունտ սթեռլինգ, իսկ «Արսենալը» պատրաստ է վճարել 22 մլն ֆունտ: Անգլիական ակումբն պատրաստվում է առաջիկա 48 ժամում պաշտոնապես դիմել «Սելթիկի» ղեկավարությանը: