A
A
Եզդիների հոգևոր և աշխարհիկ առաջնորդի 6 թեկնածու ունենք, սակայն ընտրելու կարգը դեռ հայտնի չէ. Ռ. Բաքոյան
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ քայլը» դաշինքից որպես ազգային փոքրամասնության (եզդի ազգից) պատգամավոր ընտրված Ռուստամ Բաքոյանը ֆբ-յան իր էջում գրառում է արել.
«Աշխարհի եզդիների հոգևոր և աշխարհիկ առաջնորդ Միր Թահսին Սաիդ Ալի Բեգի մահից հետո, ըստ մեր կարգի, պետք է նոր Միր ընտրենք։
Եզդիների հոգևոր և աշխարհիկ առաջնորդի 6 թեկնածու ունենք, սակայն ընտրելու կարգը դեռ հայտնի չէ։ Օգտվելով առիթից, որ Շեխանում եմ, հանդիպումներ եմ ունենում թեկնածուների հետ, լսում նրանց մտքերն ու ընտրության ձևաչափի վերաբերյալ առաջարկությունները։
Ուրախ եմ, որ ինչ-որ չափով մասնակից եմ ազգիս համար այս կարևոր գործում: Ցանկանում եմ, որ ամեն բան անցնի ժողովրդավարական սկզբունքով և որ ամենակարևորն է՝ ընտրենք մեկին, ով կնվիրվի եզդի ազգին, Շարֆադին կրոնին և եզդիերենին»,- գրել է պատգամավորը: