Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

Էջմիածինը նոր ավտոբուսներ է ստացել. քաղաքապետի գրառումը (տեսանյութ)

 Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆբ-յան իր էջում գրել է.
 
«Կարո՞ղ եք գուշակել՝ ինչ մեքենաներ են սրանք. այո, այո, մեր ավտոբուսներն են, որոնք արդեն ժամանել են Երևան: Մաքսատնից դրանք դուրս բերելուց և համապատասխան ուսումնասիրությունները կատարելուց հետո մարդատար մեքենաներն արդեն կտեսնեք Էջմիածնի փողոցներում:
 
Ներքաղաքային տրանսպորտը տարիներ շարունակ քաղաքում առկա կարևոր խնդիր էր, որի լուծումն արդեն նշմարվում է:
 
Շնորհակալություն ենք հայտնում բարեկամ Ֆրանսիային, մասնավորապես՝ Նիցցա քաղաքին, անչափ թանկ նվերի համար»,- գրել է Էջմիածնի քաղաքապետը: