Բացել լրահոսը Փակել լրահոսը
65780059_639608779782879_222315199527387136_n
A A
Հասարակություն

Հայաստանում պատրաստել են 20 մետրանոց «խաղաղության բրդուճ»-ը (լուսանկարներ)

Տավուշի մարզի Ենոքավան գյուղում՝ «Ապագա ռեզորթ»-ի տարածքում, արդեն 5-րդ տարին անց է կացվում «ՀայԲույս» փառատոնը՝ նվիրված հայկական բուսատեսակներին: 

Մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է. այս տարի նրանք 700-ից ավելի են: 

Փառատոնի մասնակից արտադրողների տաղավարներից յուրաքանչյուրում ներկայացված էր հայկական բուսատեսակներից իրենց սեփական արտադրանքը՝ «Made in Armenia» գրառմամբ՝ խոտաբույսերով թեյերից մինչև ձեռագործ զարդեր և տեղական ֆասթֆուդ:

Յուրաքանչյուր տարի փառատոնն ավարտվում է արդեն ավանդական դարձած «խաղաղության բրդուճ»-ի պատրաստմամբ: Ամեն ինչ հայկական ձևով՝ լավաշ, տարատեսակ պանիրներ և կանաչեղենի առատ տեսականի: Բրդուճն ամեն տարի երկարում է՝ այս տարի դրա երկարությունը հասում էր 20 մետրի:

Տավուշի մարզի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հորդորեց տաղավարների կողքով անցնելիս «լայն բացել գրպանն ու հոգին՝ գնումներով խրախուսելով տեղական արտադրողին»:

«Մենք ապագայի տեսիլքով ենք այստեղ հավաքված, և մեր երկրի ամբողջ  տաղանդը, հմտությունները, բնական ընծաները այսօր ներկայացված են այստեղ: Սա Հայաստան աշխարհին ծանոթանալու համար լավագույն միջոցն է»,- նշեց նա։