A
A
Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ ռուսական «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդում․ Եվտուշենկով
Աջակցիր «Ա1+»-ինՌուսական «Սիստեմա» ֆինանսական կազմակերպության հիմնական բաժնետեր և սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը մնացել է ընկերության տնօրենների խորհրդի կազմում, քանի որ, նրա խոսքով, կազմակերպությունը գտնում է, որ նրա դեմ հարուցված քրեական գործը քաղաքական է, գրում է РИА Новости-ն։
«Դուք գիտեք, որ երկար տարիներ տնօրենների խորհրդի անփոփոխ անդամ է եղել Ռոբերտ Քոչարյանը՝ Հայաստանի նախկին նախագահը։ Այսօր, ինչպես գիտեք, նա կրկին ձերբակալված է։ Մենք կարծում ենք, որ նախ՝ մեղադրանք չկա, երկրորդ՝ հարցը, ընթացող պրոցեսը ակնհայտ քաղաքական է։ Մենք հարկ համարեցինք նրան ներառել տնօրենների խորհրդի նոր կազմում»,- հայտարարել է Եվտուշենկովը «Սիստեմայի» բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ։