Բացել լրահոսը Փակել լրահոսը
aronyan zagreb
A A
Սպորտ

Լեւոն Արոնյանը Զագրեբում առայժմ հաղթանակ չի տարել (տեսանյութ)

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկել է շախմատի Grand Chess Tour-ի հերթական փուլը: Արդեն կայացած երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակը 2 միավորով գլխավորում է ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնող Լեւոն Արոնյանն իր երկու պարտիաներն ավարտել է ոչ-ոքի եւ վաստակած 1 միավորով առայժմ բաժանում է 4-8-րդ տեղերը: Այսօր կայանալիք 3-րդ տուրում մեր շախմատիստը սեւերով կհանդիպի աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ, որը կես միավոր ունի եւ այժմ զբաղեցնում է նախավերջին՝ 11-րդ հորիզոնականը: